Տեղեկատվություն

1. Տեխզննում

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն (ՀՕ-166-Ն 2005թ․, հոդված 15)

  • Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկական զննության:

Տեխզննման ժամկետի ստուգում

  • տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության ժամկետը հնարավոր է ստուգել տեխզննման inspect.am էլեկտրոնային հարթակի միջոցով։

Տեխզննման պարբերականություն (ՀՕ-166-Ն 2005թ․, հոդված 15)

  • Տրանսպորտային միջոցի առաջին տեխնիկական զննությունը կատարվում է նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը:
  • թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավելի, ներառյալ՝ 10 տարվա արտադրության թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ և դրանց կցորդներ (կիսակցորդներ)` տարին մեկ անգամ, 10-ից ավելի տարվա արտադրության դեպքում` 6 ամիսը մեկ անգամ.
  • թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավելի, ներառյալ՝ 10 տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)` 2 տարին մեկ անգամ.
  • թողարկման տարեթվից հաշված` 10-ից ավելի տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)` տարին մեկ անգամ.
  • թողարկման տարեթվից հաշված՝ 4-ից ավելի տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը.
  • տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչև նախորդ տեխնիկական զննությամբ տրամադրված արատորոշման քարտին նշված ամսվա վերջին օրը:

Տեխզննման ժամանակ ներկայացվող փաստաթղթեր (1565-Ն 2021թ․,)

  • տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը, իսկ նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ` տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը
  • փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը (և/կամ վճարման անդորրագիրը): Նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա մեխանիկական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը չի ներկայացվում
  • Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկի վճարման անդորրագիրը:

Տեխզննման վճարումներ (1565-Ն 2021թ․,)

Տրանսպորտային միջոցի տեխզննման անցկացման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ վճարումները․

  • փոխադրամիջոցի ընթացիկ տարվա գույքահարկը
  • բնապահպանական հարկը (CO)
  • տեխզննման ծառայության

Տեխզննման վճարումները հնարավոր է կատարել կանխիկ և անկանխիկ եղանակով։ Կանխիկ վճարում հնարավոր է կատարել տեխզննման կայաններում տեղակայված վճարային տերմինալների միջոցով, իսկ անկանխիկ վճարում հնարավոր է կատարել onepay.am էլեկտրոնային հարթակում։

onepay.am էլեկտրոնային հարթակում վճարում կատարելուց հետո վճարման տեղեկատվությունը ավտոմատ փոխանցվում է ընտրված տեխզննման կայանին։ Սպասարկումը կատարվում է առանց վճարման կտրոն ներկայացնելու։

Տեխզննման կայանում կատարվող ստուգման աշխատանքներ

Տեխզննման կայանում կատարվում է տրանսպորտային միջոցի ագրեգատների, հանգույցների, համակարգերի տեխնիկական վիճակի ստուգման հետևյալ աշխատանքները

  • արգելակային համակարգ
  • ղեկային կառավարում
  • արտաքին լուսավորման սարքեր
  • հողմապակու ապակեմաքրիչներ և ապակելվացներ
  • անիվներ և դողեր
  • շարժիչը և դրա համակարգերը
  • Կառուցվածքի այլ տարրեր
    • տրանսպորտային միջոցի և դրա ագրեգատների մականշվածքների համապատասխանությունը հաշվառման վկայագրի տվյալներին և դրանց փոփոխման առկայությունը
    • հետին տեսանելիության հայելիների առկայության, դրանց վիճակի և ամրակապման ստուգում
    • ապակիների վիճակի (տեսանելիության), վարորդի նստատեղից տեսանելիությունը սահմանափակող լրացուցիչ իրերի առկայության ստուգում
    • կախոցքի և կարդանային փոխանցման տարրերի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում
    • վարորդի և ուղևորների նստարանների կարգավորման մեխանիզմի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում
    • ավտոբուսների սրահներից վթարային ելքերի աշխատունակության, դրանց ցուցիչների և օգտագործման կարգի վերաբերյալ ցուցումների առկայության ստուգում
    • ապակիների տաքացման և փչահարման սարքերի աշխատունակության ստուգում
    • բժշկական դեղատուփի, կրակմարիչի, վթարային կանգառի նշանի առկայության ստուգում
    • անվտանգության գոտիների առկայության և աշխատունակության ստուգում
    • ձայնային ազդանշանի ձայնային ուժի ստուգում
    • արագաչափի և պտույտաչափի աշխատունակության ստուգում
  • Այլ աշխատանքներ
    • տրանսպորտային միջոցի կառուցվածքում փոփոխությունների առկայության և դրանց վերաբերյալ համապատասխան մարմինների թույլտվության կամ համաձայնության առկայության ստուգում
    • մասնագիտացված տրանսպորտային միջոցների մոտ բեռի ամրացման հարմարանքի, հատուկ թափքերի, ցիստեռնների և այլ սարքավորումների տեխնիկական վիճակի, աշխատունակության և հուսալիության ստուգում

    Տեխզննման ժամանակ անսարք համարված տրանսպորտային միջոցը կրկնակի զննության պետք է ներկայացվի տեխնիկական զննությունից հետո 20 օրվա ընթացքում։ Կրկնակի տեխզննման ժամանակ  ստուգվում է միայն նախորդ զննության ժամանակ արձանագրված անհամապատասխանությունները։

    Տեխզննման արդյունքների հաշվառում

    Ստուգմամ աշխատանքների ավարտից հետո տեխզննման inspect.am էլեկտրոնային հարթակում կատարվում է տրանսպորտային միջոցի տվյալների մուտքագրում:

    Top