Նշանի համարը | Նկարը | Անվանումը | ||||||
Նախազգուշացնող նշանները տեղեկացնում են ճանապարհի այն վտանգավոր տեղամասին մոտենալու մասին, որով երթևեկելիս (տեղաշարժվելիս) անհրաժեշտ է ձեռնարկել իրադրությանը համապատասխան միջոցներ | ||||||||
1.1 | «Երկաթուղային գծանց` ուղեփակոցով». | |||||||
1.2 | «Երկաթուղային գծանց` առանց ուղեփակոցի». | |||||||
1.3.1 | «Միագիծ երկաթուղի», ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում` մեկ ուղիով. | |||||||
1.3.2 | «Բազմագիծ երկաթուղի», ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում՝ երկու և ավելի ուղիներով. | |||||||
1.4.1 |
|
«Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին. | ||||||
1.4.2 |
|
|||||||
1.4.3 | ||||||||
1.4.4 | ||||||||
1.4.5 | ||||||||
1.4.6 | ||||||||
1.5
|
|
«Հատում տրամվայի գծի հետ».
|
||||||
1.6 | «Հավասարազոր ճանապարհների հատում». | |||||||
1.7 | «Հատում շրջանաձև երթևեկության հետ». | |||||||
1.8 | «Լուսացուցային կարգավորում». խաչմերուկ, հետիոտնային անցում կամ ճանապարհի տեղամաս, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսացույցով. | |||||||
1.9 | «Բացվող կամուրջ». բացվող կամուրջ կամ լաստանավային անցում.
|
|||||||
1.10 | «Ելք դեպի առափ». առափ կամ ափ դուրս գալու տեղ.
|
|||||||
1.11.1 | «Վտանգավոր շրջադարձ». փոքր շառավղով կամ սահմանափակ տեսադաշտով ճանապարհի կորացում` 1.11.1` դեպի աջ, 1.11.2` դեպի ձախ. | |||||||
1.11.2 | ||||||||
1.12.1 | «Վտանգավոր շրջադարձեր». վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված` 1.12.1` առաջին շրջադարձը դեպի աջ, 1.12.2` առաջին շրջադարձը դեպի ձախ.
|
|||||||
1.12.2 | ||||||||
1.13 | «Կտրուկ վայրէջք».
|
|||||||
1.14 | «Կտրուկ վերելք».
|
|||||||
1.15 | «Սայթաքուն ճանապարհ». առավել սայթաքուն երթևեկելի մասով ճանապարհի հատված.
|
|||||||
1.16 | «Անհարթ ճանապարհ». երթևեկելի մասի անհարթություններով ճանապարհի հատված (ալիքավորություն, խանդակներ, կամուրջների հետ ոչ սահուն լծորդումներ և այլն).
|
|||||||
1.17 | «Արհեստական անհարթություն». արագությունը հարկադրաբար իջեցնելու համար արհեստական անհարթությամբ (անհարթություններով) ճանապարհի հատված.
|
|||||||
1.18 | «Խճի արտանետում». ճանապարհի հատված, որտեղ տրանսպորտային միջոցների անիվների տակից հնարավոր է խճի, քարակտորների և այլնի արտանետում.
|
|||||||
1.19
|
«Վտանգավոր կողնակ». ճանապարհի հատված, որտեղ կողնակ դուրս գալը վտանգավոր է.
|
|||||||
«Ճանապարհի նեղացում». 1.20.1` նեղացում երկու կողմից, 1.20.2` աջից, 1.20.3` ձախից.
|
||||||||
1.20.1 |
|
|||||||
1.20.2 |
|
|||||||
1.20.3 |
|
|||||||
1.21 | «Երկկողմ երթևեկություն». ճանապարհի (երթևեկելի մասի) հանդիպակաց երթևեկությամբ հատվածի սկիզբ. | |||||||
1.22 | «Հետիոտնային անցում». | |||||||
1.23 |
|
«Երեխաներ». մանկական հիմնարկների (դպրոցներ, մանկապարտեզներ և այլն) մոտով անցնող ճանապարհի հատված, որի երթևեկելի մասում հնարավոր է երեխաների հայտնվելը.
|
||||||
1.24 |
|
«Հատում հեծանվային արահետի հետ».
|
||||||
1.25 |
|
«Ճանապարհային աշխատանքներ».
|
||||||
1.26 |
|
«Անասունների քշում».
|
||||||
1.27 | «Վայրի կենդանիներ».
|
|||||||
1.28 | «Քարերի անկում». ճանապարհի հատված, որտեղ հնարավոր են փլուզումներ, սողանք, քարերի անկում.
|
|||||||
1.29 | «Կողային քամի».
|
|||||||
1.30 | «Ցածրաթռիչք ինքնաթիռներ».
|
|||||||
1.31 | «Թունել». թունել, որտեղ բացակայում է արհեստական լուսավորությունը, կամ թունել, որի ճակատամուտքի տեսանելիությունը սահմանափակ է. | |||||||
1.32 | «Խցանում». ճանապարհի հատված, որտեղ առաջացել է խցանում.
|
|||||||
1.33 | «Այլ վտանգներ». ճանապարհի հատված, որտեղ առկա են թվարկված նախազգուշացնող նշաններով չնախատեսված վտանգներ.
|
|||||||
1.34.1 |
|
«Շրջադարձի ուղղություն». սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի փոքր շառավղով կորացման վրա երթևեկության ուղղություն. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություն.
|
||||||
1.34.2 |
|
|||||||
1.34.3 |
|
«Շրջադարձի ուղղություն». T-աձև խաչմերուկում կամ ճանապարհի ճյուղավորման վրա երթևեկության ուղղություններ. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություններ.
|
||||||
1.1, 1.2 և 1.5-1.33. նշանները տեղադրվում են մինչև վտանգավոր հատվածի սկիզբը` բնակավայրերից դուրս` 150-300 մ, իսկ բնակավայրերում` 50-100 մ հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում նշանները կարող են տեղադրվել և այլ հեռավորության վրա: Այդ դեպքում հեռավորությունը նշվում է 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի վրա: | ||||||||
1.1, 1.2, 1.9, 1.10, 1.23 և 1.25 նշանները բնակավայրերից դուրս կրկնվում են: Կրկնվող երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: 1.23 և 1.25 նշանները կրկնվում են նաև բնակավայրերում` վտանգավոր տեղամասից անմիջապես առաջ:
|
||||||||
1.13 և 1.14 նշանները կարող են տեղադրվել առանց 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի, անմիջապես վայրէջքից կամ վերելքից առաջ, եթե վայրէջքները և վերելքները միմյանց հաջորդում են: | ||||||||
1.25 նշանը, երթևեկելի մասի վրա կարճատև աշխատանքներ կատարելիս, կարող է տեղադրվել առանց 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի, աշխատանքի կատարման վայրից 10-15 մ հեռավորության վրա:
|
||||||||
1.32 նշանը կիրառվում է որպես ժամանակավոր նշան կամ փոփոխական պատկերով նշանների վրա` խաչմերուկից առաջ, որտեղից հնարավոր է շրջանցել ճանապարհի այն հատվածը, որտեղ առաջացել է խցանում: |
Առավելության նշանները սահմանում են խաչմերուկներով, երթևեկելի մասերի փոխհատումներով կամ ճանապարհների նեղ հատվածներով անցման հերթականությունը
|
||||||||
2.1 | «Գլխավոր ճանապարհ». ճանապարհ, որով երթևեկողներին չկարգավորվող խաչմերուկների անցման առավելություն է տրվում. | |||||||
2.2 | «Գլխավոր ճանապարհի վերջ». | |||||||
2.3.1 | «Հատում երկրորդական ճանապարհի հետ». | |||||||
2.3.2 | «Երկրորդական ճանապարհի հարում». 2.3.2, 2.3.4, 2.3.6` հարում աջից, 2.3.3, 2.3.5, 2.3.7` հարում ձախից. | |||||||
2.3.3 | ||||||||
2.3.4 | ||||||||
2.3.5 | ||||||||
2.3.6 | ||||||||
2.3.7 | ||||||||
2.4 | «Զիջեք ճանապարհը». վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին. | |||||||
2.5 | «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է». արգելվում է երթևեկել առանց «Կանգ» գծից առաջ (դրա բացակայության դեպքում` հատվող երթևեկելի մասի եզրից առաջ) կանգնելու: Վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին: Եթե 2.5 նշանը տեղադրված է երկաթուղային գծանցից կամ կարանտինային պահակետից առաջ, ապա վարորդը պետք է կանգնի «Կանգ» գծից առաջ, իսկ դրա բացակայության դեպքում` նշանից առաջ. | |||||||
2.6 | «Հանդիպակաց երթևեկության առավելություն». արգելվում է մուտք գործել ճանապարհի նեղ հատված, եթե դա կարող է դժվարացնել հանդիպակաց երթևեկությունը: Վարորդը պետք է ճանապարհը զիջի նեղ հատվածին հանդիպակաց կողմից մոտեցող տրանսպորտային միջոցներին. | |||||||
2.7 | «Առավելություն հանդիպակաց երթևեկության նկատմամբ». ճանապարհի նեղ հատված, որով երթևեկելիս վարորդն առավելություն ունի հանդիպակաց տրանսպորտային միջոցների նկատմամբ: |
Արգելող նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի սահմանափակումներ | ||||||||
3.1
|
«Մուտքն արգելվում է». արգելվում է տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ ուղղությամբ.
|
|||||||
3.2 | «Երթևեկությունն արգելվում է». արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը.
|
|||||||
3.3 | «Մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է».
|
|||||||
3.4
|
«Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է». արգելվում է 3.5 տոննայից ավելի (եթե նշանի վրա զանգվածը չի նշված) կամ նշանի վրա նշվածից մեծ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և տրանսպորտային միջոցների շարժակազմերի, ինչպես նաև տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը. | |||||||
3.5 | «Մոտոցիկլների երթևեկությունն արգելվում է».
|
|||||||
3.6 | «Տրակտորների երթևեկությունն արգելվում է». արգելվում է տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը.
|
|||||||
3.7 | «Կցորդով երթևեկությունն արգելվում է». արգելվում է ցանկացած տեսակի կցորդով բեռնատար ավտոմոբիլների և տրակտորների երթևեկությունը, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումը.
|
|||||||
3.8 | «Լծասայլերի երթևեկությունն արգելվում է». արգելվում է լծասայլերի (լծասահնակների), հեծկան կամ բեռնակիր կենդանիներով երթևեկությունը և անասուններ քշելը.
|
|||||||
3.9 | «Հեծանիվներով երթևեկությունն արգելվում է». արգելվում է մոպեդներով և հեծանիվներով երթևեկությունը.
|
|||||||
3.10 | «Հետիոտների տեղաշարժն արգելվում է».
|
|||||||
3.11 | «Զանգվածի սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում` ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց ընդհանուր փաստացի զանգվածը մեծ է նշանի վրա նշվածից.
|
|||||||
3.12 | «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց որևէ սռնու վրա բեռնվածությունը մեծ է նշանի վրա նշվածից.
|
|||||||
3.13 | «Բարձրության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային բարձրությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.
|
|||||||
3.14 | «Լայնության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային լայնությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.
|
|||||||
3.15 | «Երկարության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում` ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց եզրաչափային երկարությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.
|
|||||||
3.16 | «Նվազագույն միջտարածության սահմանափակում». արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց միջև տարածությունը փոքր է նշանի վրա նշվածից.
|
|||||||
3.17.1 | «Մաքսային կետ». արգելվում է առանց կանգառի անցումը մաքսային կետի մոտով.
|
|||||||
3.17.2 | «Վտանգ». արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցների հետագա երթևեկությունը ճանապարհատրանսպորտային պատահարի, հրդեհի, վթարի և այլ վտանգի կապակցությամբ, բացառությամբ ոստիկանության, շտապ բժշկական օգնության, փրկարարական և վտանգի վերացման նպատակով ժամանած այլ ծառայությունների տրանսպորտային միջոցների, երթևեկությունը շարունակել կարելի է միայն թույլտվություն ստանալուց հետո.
|
|||||||
3.17.3 | «Հսկիչ կետ». արգելվում է առանց կանգառի անցումը հսկիչ կետով.
|
|||||||
3.18.1 | «Աջ շրջադարձն արգելվում է».
|
|||||||
3.18.2 | «Ձախ շրջադարձն արգելվում է».
|
|||||||
3.19 | «Հետադարձն արգելվում է». | |||||||
3.20 | «Վազանցն արգելվում է». արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցի կատարումը: Թույլատրվում է վազանցել դանդաղընթաց տրանսպորտային միջոցները, լծասայլերը, առանց կողային կցորդի երկանիվ մոտոցիկլները, մոպեդները և հեծանիվները.
|
|||||||
3.21 | «Վազանցի արգելման գոտու վերջ».
|
|||||||
3.22 | «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է». բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցն արգելվում է` բացառությամբ մոտոցիկլների, թեթև մարդատար ավտոմոբիլների, ավտոբուսների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների.
|
|||||||
3.23 | «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ».
|
|||||||
3.24 | «Առավելագույն արագության սահմանափակում». արգելվում է նշանի վրա նշվածից բարձր արագությամբ (կմ/ժ) երթևեկելը.
|
|||||||
3.25 | «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ».
|
|||||||
3.26 | «Ձայնային ազդանշան տալն արգելվում է». արգելվում է օգտվել ձայնային ազդանշաններից` բացի այն դեպքերից, երբ այն տրվում է ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար.
|
|||||||
3.27 | «Կանգառն արգելվում է». արգելվում են տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը.
|
|||||||
3.28 | «Կայանելն արգելվում է». արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը.
|
|||||||
3.29 |
|
«Կայանելն արգելվում է ամսվա կենտ օրերին».
|
||||||
3.30 | «Կայանելն արգելվում է ամսվա զույգ օրերին». 3.29 և 3.30 նշանների միաժամանակյա կիրառման դեպքում տրանսպորտային միջոցները ճանապարհի մի կողմից մյուսը տեղափոխվում են ժամը 19.00 - 21.00-ի սահմաններում.
|
|||||||
3.31 | «Բոլոր սահմանափակումների գոտու վերջ». նշում է 3.16, 3.20, 3.22, 3.24 և 3.26 - 3.30 նշաններից մի քանիսի ազդման գոտիների միաժամանակյա վերջը.
|
|||||||
3.32 | «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով.
|
|||||||
3.33 | «Պայթուցիկ և դյուրավառ բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով և նախատեսված են 1, 2.2 - 2.4, 3.1, 3.2 և 5.2 դասերի վտանգավոր բեռներ փոխադրելու համար (ըստ ստանդարտի).
|
|||||||
3.2 - 3.9, 3.32 և 3.33 նշանները երկու ուղղությամբ էլ արգելում են համապատասխան տեսակների տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
|
||||||||
Նշանների ազդեցությունը չի տարածվում` 3.1 - 3.3, 3.18.1, 3.18.2, 3.19` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա. 3.2 - 3.8` «տաքսի» ավտոմոբիլների, ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների սպասարկման և նորոգման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ իրականացնող, ինչպես նաև գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի և այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշանների ազդման գոտում գտնվող օբյեկտները, ինչպես նաև պատկանում կամ սպասարկում են նշված գոտում բնակվող կամ աշխատող քաղաքացիներին: Այդ դեպքերում տրանսպորտային միջոցները պետք է նշված գոտի մուտք գործեն և այնտեղից դուրս գան օբյեկտին մոտակա խաչմերուկից. 3.2, 3.3, 3.28 - 3.30` I և II խմբերի հաշմանդամների կողմից ղեկավարվող կամ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող տրանսպորտային միջոցների վրա. 3.28 - 3.30` գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի տրանսպորտային միջոցների, ինչպես նաև միացված հաշվիչով «տաքսի» ավտոմոբիլների վրա: |
||||||||
Նշանների ազդեցությունը տարածվում է` 3.10, 3.27 - 3.30` ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ դրանք տեղադրված են. 3.16, 3.20, 3.22, 3.24 և 3.26 - 3.30` նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն. 3.18.1 և 3.18.2` երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ նշանը տեղադրված է. 3.24 (տեղադրված մինչև 5.23.1 կամ 5.23.2 նշաններով նշված բնակավայրը)` մինչև 5.23.1 կամ 5.23.2` «Բնակավայրի սկիզբ» նշանը: |
||||||||
Նշանների ազդման գոտին կարող է նվազեցվել` 3.16 և 3.26 նշանների համար` 8.2.1` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ. 3.20, 3.22 և 3.24 նշանների համար` դրանց ազդման գոտու վերջում` համապատասխանաբար 3.21, 3.23 և 3.25 նշանների տեղադրմամբ կամ 8.2.1` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ. 3.24 նշանի համար` երթևեկության առավելագույն արագության այլ մեծությամբ նույն` 3.24 նշանի տեղադրմամբ. 3.27 - 3.30 նշանների համար` 8.2.2` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ կամ այդ նշանների ազդման գոտու վերջում 8.2.3` «Ազդման գոտի» ցուցանակով կրկնակի տեղադրված համապատասխանաբար նույն` 3.27 - 3.30 նշաններով. 3.27 նշանը կարող է կիրառվել 1.4 գծանշման, իսկ 3.28 նշանը` 1.10 գծանշման հետ համատեղ, ընդ որում, նշանների ազդման գոտին որոշվում է գծանշման երկարությամբ: |
Հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ
|
||||||||
5.1 | «Ավտոմայրուղի». ճանապարհ, որտեղ գործում են կանոնների` ավտոմայրուղիներով երթևեկության կարգը սահմանող պահանջները.
|
|||||||
5.2 | «Ավտոմայրուղու վերջ».
|
|||||||
5.3 | «Ճանապարհ ավտոմոբիլների համար». թույլատրվում է նաև մոտոցիկլների երթևեկությունը.
|
|||||||
5.4 | «Ավտոմոբիլների համար ճանապարհի վերջ».
|
|||||||
5.5 | «Միակողմ երթևեկությամբ ճանապարհ». ճանապարհ կամ երթևեկելի մաս, որով տրանսպորտային միջոցների երթևեկությունն ամբողջ լայնությամբ իրականացվում է մեկ ուղղությամբ.
|
|||||||
5.6 | «Միակողմ երթևեկությամբ ճանապարհի վերջ».
|
|||||||
5.7.1 | «Ելք դեպի միակողմ երթևեկությամբ ճանապարհ». ելք դեպի միակողմ երթևեկությամբ ճանապարհ կամ երթևեկելի մաս. | |||||||
5.7.2 | ||||||||
5.8 | «Դարձափոխային երթևեկություն». ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ մեկ կամ մի քանի գոտիներով երթևեկության ուղղությունը կարող է փոխվել հանդիպակացի.
|
|||||||
5.9 | «Դարձափոխային երթևեկության վերջ».
|
|||||||
5.10 | «Ելք դեպի դարձափոխային երթևեկությամբ ճանապարհ».
|
|||||||
5.11 |
|
«Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ». երթևեկության հոսքին հանդիպակաց, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար հատուկ առանձնացված գոտի ունեցող ճանապարհ.
|
||||||
5.12 | «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհի վերջ».
|
|||||||
5.13.1 | «Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ». | |||||||
5.13.2 | ||||||||
5.14 | «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի». երթևեկության հոսքին համընթաց, միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտի: Այդ նշանի ազդեցությունը տարածվում է այն գոտու վրա, որի վրա տեղադրված է: Ճանապարհից աջ տեղադրված նշանի ազդեցությունը տարածվում է աջ գոտու վրա.
|
|||||||
5.15.1 | «Երթևեկության ուղղությունները գոտիներով». գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով.
|
|||||||
5.15.2 |
|
«Երթևեկության ուղղությունները գոտիով». երթևեկության թույլատրելի ուղղությունները գոտիով:
Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձը թույլատրող 5.15.1 և 5.15.2 նշանները թույլատրում են նաև հետադարձն այդ գոտուց: 5.15.1 և 5.15.2 նշանների գործողությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա: Խաչմերուկից առաջ տեղադրված 5.8.1 և «5.15.2» նշանների ազդման գոտին տարածվում է ամբողջ խաչմերուկի վրա, եթե այնտեղ տեղադրված 5.15.1 կամ 5.8.2 այլ նշաններն ուրիշ ցուցումներ չեն տալիս. |
||||||
5.15.3 |
|
«Գոտու սկիզբ». արգելակման գոտու կամ վերելքի վրա լրացուցիչ գոտու սկիզբը: Եթե լրացուցիչ գոտուց առաջ տեղադրված այս նշանի վրա պատկերված է 4.6` «Նվազագույն արագության սահմանափակում» նշանը, ապա այն տրանսպորտային միջոցների վարորդները, որոնք հիմնական գոտիով չեն կարող շարունակել երթևեկությունը` առնվազն նշանի վրա ցույց տրված արագությամբ, պետք է վերադասավորվեն լրացուցիչ գոտի.
|
||||||
5.15.4 |
|
«Գոտու սկիզբ». տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված եռագոտի ճանապարհի միջին գոտու հատվածի սկիզբը: Եթե 5.15.4 նշանի վրա պատկերված է որևէ տեսակի տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելող նշան, ապա այդ տրանսպորտային միջոցների երթևեկությունը համապատասխան գոտիներով արգելվում է.
|
||||||
5.15.5 | «Գոտու վերջ». թափառքի գոտու կամ վերելքի վրա լրացուցիչ գոտու վերջը.
|
|||||||
5.15.6 | «Գոտու վերջ». տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված եռագոտի ճանապարհի միջին գոտու հատվածի վերջը.
|
|||||||
5.15.7 |
|
«Երթևեկության ուղղությունը գոտիներով». եթե 5.15.7 նշանի վրա պատկերված է որևէ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելող նշան, ապա այդ տրանսպորտային միջոցի երթևեկությունը նշված գոտիով արգելվում է: 5.15.7 նշանը համապատասխան թվով սլաքներով կարող է կիրառվել չորս և ավելի գոտիներ ունեցող ճանապարհներին.
|
||||||
5.15.8 | «Գոտիների քանակը». ցույց է տալիս երթևեկության գոտիների թիվը և գոտիներով երթևեկության ռեժիմները: Վարորդը պետք է կատարի սլաքների վրա պատկերված նշանների պահանջները.
|
|||||||
5.16 | «Ավտոբուսի և (կամ) տրոլեյբուսի կանգառի տեղ».
|
|||||||
5.17 | «Տրամվայի կանգառի տեղ».
|
|||||||
5.18 |
|
«Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ».
|
||||||
5.19.1 |
|
«Հետիոտնային անցում». անցման վայրում 1.14.1 - 1.14.2 գծանշումների բացակայության դեպքում 5.19.1 նշանը տեղադրվում է ճանապարհից ձախ, անցման հեռավոր, իսկ 5.19.2 նշանը` ճանապարհից աջ, անցման մոտակա սահմանի մոտ.
|
||||||
5.19.2 |
|
|||||||
5.20 |
|
«Արհեստական անհարթություն». ցույց է տալիս արհեստական անհարթության սահմանները: Նշանը տեղադրվում է արհեստական անհարթությանը տրանսպորտային միջոցի մոտեցման ուղղության մոտակա սահմանի վրա.
|
||||||
5.21 |
|
«Բնակելի գոտի». տարածք, որտեղ գործում են կանոնների` բնակելի գոտում երթևեկության կարգը սահմանող պահանջները.
|
||||||
5.22 |
|
«Բնակելի գոտու վերջ». | ||||||
5.23.1 |
|
«Բնակավայրի սկիզբ». բնակավայրի սկիզբը, որտեղ գործում են կանոնների` բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները. | ||||||
5.23.2 |
|
|||||||
5.24.1 |
|
«Բնակավայրի վերջ». վայր, որտեղից սկսած տվյալ ճանապարհին իրենց ուժը կորցնում են կանոնների` բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները. | ||||||
5.24.2 |
|
|||||||
5.25 | Բնակավայրի սկիզբ». այն բնակավայրի անվանումն ու սկիզբը, որտեղ տվյալ ճանապարհին չեն գործում կանոնների` բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները.
|
|||||||
5.26 |
|
«Բնակավայրի վերջ». 5.25 նշանով նշված բնակավայրի վերջը.
|
||||||
5.27 |
|
«Կայանման սահմանափակումով գոտի». վայր, որտեղից սկսվում է կայանումն արգելված տարածքը (ճանապարհի հատվածը).
|
||||||
5.28 |
|
«Կայանման սահմանափակումով գոտու վերջ».
|
||||||
5.29 |
|
«Կարգավորվող կայանման գոտի». վայր, որտեղից սկսվում է թույլատրված և ցուցանակների ու գծանշումների օգնությամբ կարգավորվող կայանման տարածքը (ճանապարհի հատվածը).
|
||||||
5.30 |
|
«Կարգավորվող կայանման գոտու վերջ».
|
||||||
5.31 |
|
«Առավելագույն արագության սահմանափակումով գոտի». վայր, որտեղից սկսվում է առավելագույն արագության սահմանափակմամբ տարածքը (ճանապարհի հատվածը).
|
||||||
5.32 |
|
«Առավելագույն արագության սահմանափակումով գոտու վերջ».
|
||||||
5.33 |
|
«Հետիոտնային գոտի». վայր, որտեղից սկսվում է միայն հետիոտների տեղաշարժի համար թույլատրված տարածքը (ճանապարհի հատվածը).
|
||||||
5.34 |
|
«Հետիոտնային գոտու վերջ»։ |
Տեղեկատվության նշանները տեղեկացնում են բնակավայրերի և այլ օբյեկտների տեղակայման, ինչպես նաև սահմանված կամ առաջարկվող երթևեկության ռեժիմների մասին
|
||||||||
6.1 |
|
«Առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում». կանոններով սահմանված առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում.
|
||||||
6.2 |
|
«Առաջարկվող արագություն». ճանապարհի տվյալ հատվածում երթևեկելու համար նախընտրելի արագություն:
Նշանի ազդման գոտին տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը, սակայն, եթե այդ նշանը կիրառվում է նախազգուշացնող նշանի հետ միասին, ազդման գոտին որոշվում է վտանգավոր հատվածի երկարությամբ. |
||||||
6.3.1 |
|
«Հետադարձի տեղ». ձախ շրջադարձն արգելվում է.
|
||||||
6.3.2 |
|
«Հետադարձի գոտի». հետադարձի համար գոտու երկարությունը: Ձախ շրջադարձն արգելվում է.
|
||||||
6.4
|
|
«Կայանման տեղ».
|
||||||
6.5 |
|
«Վթարային կանգառի գոտի». կտրուկ վայրէջքի վրա վթարային կանգառի գոտի.
|
||||||
6.6 |
|
«Ստորգետնյա հետիոտնային անցում».
|
||||||
6.7 |
|
«Վերգետնյա հետիոտնային անցում».
|
||||||
6.8.1 | «Փակուղի». միջանցիկ անցում չունեցող ճանապարհ. | |||||||
6.8.2 | ||||||||
6.8.3 |
|
|||||||
6.9.1 |
|
6.9.1. «Ուղղությունների նախնական ցուցիչ», 6.9.2. «Ուղղության նախնական ցուցիչ». երթևեկելու ուղղություններ դեպի նշանի վրա նշված բնակավայրերը և այլ օբյեկտներ: Այս նշանների վրա կարող են պատկերվել 6.14.1 նշանի պատկերը, ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշանները և այլ պատկերագրեր: 6.9.1 նշանի վրա կարող են պատկերվել երթևեկության առանձնահատկությունների մասին տեղեկացնող այլ նշանների պատկերներ: 6.9.1 նշանի ներքևի մասում նշվում է նշանի տեղադրման վայրից մինչև խաչմերուկ կամ արգելակման գոտու սկիզբ եղած հեռավորությունը: 6.9.1 նշանը կիրառվում է նաև 3.11 - 3.15 արգելող նշաններից որևէ մեկով կահավորված ճանապարհի հատվածի շրջանցման ուղղության մասին տեղեկություն տալու համար.
|
||||||
6.9.2 |
|
|||||||
6.9.3 |
|
«Երթևեկության սխեմա». խաչմերուկներում որոշ մանևրների արգելման դեպքում երթևեկության երթուղի կամ բարդ խաչմերուկներում երթևեկության թույլատրելի ուղղություններ.
|
||||||
6.10.1 |
|
6.10.1. «Ուղղությունների ցուցիչ», 6.10.2. «Ուղղության ցուցիչ». դեպի երթուղու կետերը երթևեկելու ուղղություններ: Նշանների վրա կարող են նշվել մինչև այդ օբյեկտները եղած հեռավորությունները (կմ), պատկերվել ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշաններ և այլ պատկերագրեր. | ||||||
6.10.2 |
|
|||||||
6.11
|
|
«Օբյեկտի անվանում». բնակավայրերից բացի` այլ օբյեկտի անվանումը (գետ, լիճ, լեռնանցք, տեսարժան վայր և այլն).
|
||||||
6.12 |
|
«Հեռավորությունների ցուցիչ». մինչև երթուղու վրա գտնվող բնակավայրերը եղած հեռավորությունը (կմ).
|
||||||
6.13 |
|
«Կիլոմետրային նշան». մինչև ճանապարհի սկիզբը կամ վերջը եղած հեռավորությունը (կմ).
|
||||||
6.14.1 |
|
«Երթուղու համարը». 6.14.1` ճանապարհին (երթուղուն) հատկացված համարը, 6.14.2` ճանապարհի (երթուղու) համարը և ուղղությունը. | ||||||
6.14.2
|
|
|||||||
6.15.1 |
|
«Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար». բեռնատար ավտոմոբիլների, տրակտորների և ինքնագնաց մեքենաների համար առաջարկվող երթևեկության ուղղությունը, եթե խաչմերուկում դրանց երթևեկությունը որևէ ուղղությամբ արգելված է. | ||||||
6.15.2 |
|
|||||||
6.15.3 |
|
|||||||
6.16 | «Կանգ-գիծ». լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի դեպքում տրանսպորտային միջոցների կանգառի տեղ. | |||||||
6.17 | «Շրջանցման սխեմա». երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման երթուղի. | |||||||
6.18.1 |
|
«Շրջանցման ուղղություն». երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման ուղղություն. | ||||||
6.18.2 |
|
|||||||
6.18.3 |
|
|||||||
6.19.1 |
|
«Այլ երթևեկելի մաս վերադասավորվելու նախնական ցուցիչ». բաժանարար գոտիով ճանապարհի երթևեկելի մասի երթևեկության համար փակ հատվածի շրջանցման կամ աջակողմյան երթևեկելի մաս վերադառնալու համար երթևեկության ուղղություն: | ||||||
6.19.2 |
|
|||||||
6.20.1 |
|
«Վթարային ելք». թունելում ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է վթարային ելքը. | ||||||
6.20.2 | ||||||||
6.21.1 |
|
«Դեպի վթարային ելք տեղաշարժման ուղղություն». ցույց է տալիս դեպի վթարային ելք ուղղությունը և մինչև վթարային ելքը եղած հեռավորությունը: |
Լրացուցիչ տեղեկատվության նշանները (ցուցանակները) ճշտում կամ սահմանափակում են այն նշանների ազդեցությունը, որոնց հետ կիրառվում են:
|
||||||||
8.1.1
|
«Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս ընթացքի ուղղությամբ նշանից մինչև վտանգավոր հատվածի սկիզբը, համապատասխան սահմանափակում մտցնելու տեղը կամ առջևում գտնվող որոշակի օբյեկտ (վայր) եղած հեռավորությունը.
|
|||||||
8.1.2 | «Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս 2.4` «Զիջեք ճանապարհը» նշանից մինչև խաչմերուկ եղած հեռավորությունը, երբ խաչմերուկից անմիջապես առաջ տեղադրված է 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանը.
|
|||||||
8.1.3 | «Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս հեռավորությունը մինչև ճանապարհից դուրս գտնվող օբյեկտ.
|
|||||||
8.1.4 | ||||||||
8.2.1 | «Ազդման գոտի». ցույց է տալիս նախազգուշացնող նշաններով կահավորված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատու-ցուցիչ նշանների ազդման գոտին.
|
|||||||
8.2.2 | «Ազդման գոտի». ցուցանակները ցույց են տալիս և (կամ) տեղեկացնում են`
1) 8.2.2` 3.27` «Կանգառն արգելված է», 3.28` «Կայանելն արգելված է», 3.29` «Կայանելն արգելված է ամսվա կենտ օրերին», 3.30` «Կայանելն արգելված է ամսվա զույգ օրերին» արգելող նշանների ազդման գոտին. 2) 8.2.3` 3.27 - 3.30 նշանների ազդման գոտու վերջը. 3) 8.2.4` 3.27 - 3.30 նշանների ազդման գոտում գտնվելու մասին. 4) 8.2.5, 7.2.6` 3.27 - 3.30 նշանների ազդման ուղղությունը և գոտին, հրապարակի, շենքի ճակատի և այլ տեղերի` մի կողմի երկայնքով կանգառի կամ կայանման արգելման դեպքում. |
|||||||
8.2.3 | ||||||||
8.2.4 | ||||||||
8.2.5 | ||||||||
8.2.6 | ||||||||
8.3.1 | «Ազդման ուղղություններ». ցույց են տալիս խաչմերուկից առաջ տեղադրված նշանների ազդման ուղղությունները կամ երթևեկության ուղղությունները` դեպի անմիջապես ճանապարհին մոտ գտնվող օբյեկտները.
|
|||||||
8.3.2 | ||||||||
8.3.3 | ||||||||
8.4.1
|
«Տրանսպորտային միջոցի տեսակ». ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի ազդեցությունը: Այս ցուցանակների հետ կիրառվող նշանների ազդեցությունը տարածվում է`
1) 8.4.1` 3.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար, այդ թվում նաև՝ կցորդով շահագործվող ավտոմոբիլների վրա, 2) 8.4.3` թեթև մարդատար, ինչպես նաև մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա, 3) 8.4.8` «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցների վրա. |
|||||||
8.4.2 | ||||||||
8.4.3 |
|
|||||||
8.4.4 | ||||||||
8.4.5 | ||||||||
8.4.6 | ||||||||
8.4.7 | ||||||||
8.4.8 | ||||||||
8.5.1
|
|
8.5.1. «Շաբաթ, կիրակի և տոն օրեր», 8.5.2. «Աշխատանքային օրեր», 8.5.3. «Շաբաթվա օրեր». ցուցանակները տեղեկացնում են շաբաթվա այն օրերի մասին, որոնց ընթացքում նշանը գործում է. |
||||||
8.5.2
|
||||||||
8.5.3 | ||||||||
8.5.4 |
8.5.4, 8.5.5 - 8.5.7. «Գործողության ժամանակ». 8.5.4 ցուցանակը տեղեկացնում է օրվա այն ժամերը, իսկ 8.5.5 - 8.5.7 ցուցանակները` նաև շաբաթվա այն օրերը, որոնց ընթացքում նշանը գործում է. |
|||||||
8.5.5 |
|
|||||||
8.5.6 |
|
|||||||
8.5.7 |
|
|||||||
8.6.1 |
|
«Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում». ցույց են տալիս տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևերը`
1) 8.6.1` երթևեկելի մասի վրա, մայթի երկարությամբ` բոլոր տրանսպորտային միջոցների համար, 2) 8.6.2 - 8.6.9` մայթամերձ կայանման տեղում` թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների համար. |
||||||
8.6.2 |
|
|||||||
8.6.3 | ||||||||
8.6.4 | ||||||||
8.6.5 | ||||||||
8.6.6 | ||||||||
8.6.7 | ||||||||
8.6.8 | ||||||||
8.6.9 | ||||||||
8.7 | «Կայանում չգործարկված շարժիչով». ցույց է տալիս, որ 6.4` «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցների կայանումը թույլատրվում է միայն չգործարկված շարժիչով.
|
|||||||
8.8 |
|
«Վճարովի ծառայություններ». տեղեկացնում է, որ մատուցվող ծառայությունները վճարովի են.
|
||||||
8.9 | «Կայանման տևողության սահմանափակում». տեղեկացնում է 6.4` «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցի գտնվելու առավելագույն տևողության մասին.
|
|||||||
8.10 |
|
«Ավտոմոբիլների զննման տեղ». տեղեկացնում է, որ 6.4` «Կայանման տեղ» կամ 7.11` «Հանգստի վայր» նշանով կահավորված հրապարակում առկա է տրանսպորտային միջոցի զննման համար նախատեսված փոս կամ այլ հարմարություն.
|
||||||
8.11 |
|
«Թույլատրելի առավելագույն զանգվածի սահմանափակում». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը տարածվում է միայն այն տրանսպորտային միջոցների վրա, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը մեծ է ցուցանակի վրա նշվածից.
|
||||||
8.12
|
|
«Վտանգավոր կողնակ». նախազգուշացնում է, որ նորոգման աշխատանքների կատարման պատճառով կողնակ մուտք գործելը վտանգավոր է: Կիրառվում է 1.25` «Ճանապարհային աշխատանքներ» նշանի հետ.
|
||||||
8.13
|
|
«Գլխավոր ճանապարհի ուղղություն». ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում.
|
||||||
8.14
|
|
«Երթևեկության գոտի». ցույց է տալիս երթևեկության այն գոտին, որի վրա տարածվում է նշանի կամ լուսացույցի ազդեցությունը.
|
||||||
8.15 | «Կույր հետիոտներ». տեղեկացնում է, որ հետիոտնային անցումից օգտվում են կույրերը: Կիրառվում է 1.22, 5.19.1 և 5.19.2` «Հետիոտնային անցում» նշանների և լուսացույցների հետ. | |||||||
8.16 |
|
«Խոնավ ծածկույթ». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը գործում է միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը խոնավ է. | ||||||
8.17 | «Հաշմանդամներ». տեղեկացնում է, որ 6.4` «Կայանման տեղ» նշանի ազդեցությունը տարածվում է միայն մոտոսայլակների և այն ավտոմոբիլների վրա, որոնք կահավորված են «Հաշմանդամ» ճանաչման նշանով. | |||||||
8.18 | «Բացի հաշմանդամներից». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը չի տարածվում «Հաշմանդամ» ճանաչման նշանով կահավորված մոտոսայլակների և ավտոմոբիլների վրա. | |||||||
8.19 | «Վտանգավոր բեռի դասը». ցույց է տալիս վտանգավոր բեռների դասի (դասերի) համարն ըստ ստանդարտի։
Կիրառվում է 3.32` «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է» և 4.8.1 - 4.8.3` «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն» նշանների հետ. |
|||||||
8.20.1
|
«Տրանսպորտային միջոցի սայլակի տեսակը». կիրառվում են 3.12 նշանի հետ և ցույց տալիս տրանսպորտային միջոցի մոտեցված սռնիների թիվը, որոնցից յուրաքանչյուրի համար նշանի վրա նշված զանգվածը համարվում է սահմանային թույլատրելի.
|
|||||||
8.20.2 | ||||||||
8.21.1
|
«Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի տեսակը». Կիրառվում են 6.4 նշանի հետ և ցույց տալիս մետրոյի կայարանների, ավտոբուսի (տրոլեյբուսի) կամ տրամվայի կանգառների մոտ գտնվող տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հրապարակները. | |||||||
8.21.2 | ||||||||
8.21.3 | ||||||||
8.22.1 | «Խոչընդոտ». կիրառվում են 4.2.1 - 4.2.3 նշանների հետ և ցույց տալիս խոչընդոտն ու այն շրջանցելու ուղղությունը:
Ցուցանակները տեղադրվում են անմիջապես նշանների տակ, որոնց հետ դրանք կիրառվում են: Եթե նշանները տեղադրված են երթևեկելի մասի, կողնակի կամ մայթի վերևում, ապա 8.2.2 - 8.2.4 և 8.13 ցուցանակները կարող են տեղադրվել նշանի կողքին: |
|||||||
8.22.2 | ||||||||
8.22.3 |